• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը

23 սեպտեմբերի, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

«Ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Նիկոլաս Սխերմերսը՝ Հայաստանի նախագահին ու ժողովրդին փոխանցելով Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ ակնկալում է արգասաբեր ու արդյունավետ գործունեության՝ ի շահ երկկողմ փոխգործակցության զարգացման ու ընդլայնման:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական փորձառությունը կծառայեցնի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իր առաջնային նպատակներից մեկը համարելով երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ դեսպան Սխերմերսն ընդգծել է տարբեր ոլորտներում աշխատող նիդերլանդական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախագծի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև նիդերլանդական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: